copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:46 20-01-2023

«Հերթական շոուն է». Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրերի մասին

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ շատ հանգիստ է ընդունում գլխավոր դատախազի միջնորդագրերը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։

«Ես լրագրողներից եմ տեղեկացել այդ մասին, որևէ կառույցից՝ ո՛չ դատախազից, ո՛չ ԱԺ նախագահից, ո՛չ էլ որևէ հարցաքննության ժամանակ քննչական մարմինները ասել են, որ կարող է նման միջնորդություն ներկայացվի, տեղեկություն չեմ ստացել։ Գիտեք, որ երկար ժամանակ է խոսում են այդ միջնորդության մասին, հետևաբար այսօր պահը ընտրել են շեղելու այն իրավիճակից, որը տիրում է Հայաստանում։ Այսօրվա իշխանությունները, փոխանակ զբաղվեն անվտանգությամբ, սահմանների պաշտպանությամբ, Արցախի խնդիրներով, երեկվա ահասարսուռ դեպքով, փորձում են հիմա շեղել, սա հերթական շոուն է, ե սշատ հանգիստ եմ ընդունում։ Երբ որ ստանամ փաստաթղթերը, իմանամ բովանդակությունը, անպայման հավելյալ տեղեկություններ կտամ»,-նշեց նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի