copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:29 19-01-2023

Աննա Հակոբյանը Իրանում «Ազդեցիկ կին» է խաղում, Ալեն Սիմոնյանն էլ հիվանդանոցից է սթորի անում

Մինչ Հայաստանում սգում ենք Գեղարքունիքում վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով 15 տղաների մահը, Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մասնակցում է «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։

Այս համագումարի նպատակը կանանց դերը խաղաղության հաստատման գործում բարձրացնելն է, Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է տարիներ առաջ իր կողմից ստեղծված «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, պատմել դրա ձախողման մասին, որի գլխավոր պատճառներից էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը։

Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասով Հակոբյանն ու իր ամուսինը «անգնահատելի ավանդ» ունեն, որի մասին դեռ կհասցնեն պատմել։ Ի դեպ, Իրան պետք է մեկներ նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, վարչապետը համապատասխան որոշումը ստորագրել էր, սակայն նրա մասնակցությամբ դեռ լուսանկարներ, հաղորդագրություններ չկան։ Կարելի էր մտածել, թե տեղի ունեցած ողբերգության պատճառով վերջինս չեղարկել է իր այցը, սակայն «սրտացավ» նախարարը նույնիսկ հիվանդանոց չի այցելել։

Եթե պաշտպանության նախարարը դեպքի վայր անգամ չի գնում, ինչու պետք է առողջապահության նախարարը հիվանդանոց այցելի, պատմաբանն ինչ իմանա՝ զորամասն ինչ է, եւ իրավաբանն ինչ իմանա՝ այրվածքներ ստացածն ով է։

Կարեւորը Ալեն Սիմոնյանը հասցնի ամեն տեղ PR-վել՝ առանց ծանրութեթեւ անելու, որ այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին։ Այսինքն՝ եթե որեւէ դույզն-ինչ դրական կամ չեզոք ընկալում ունեցող պաշտոնյա աներ այս քայլը, գուցե մարդիկ գնահատեին, բայց «անեծքի, մահվան, կործանման» իշխանության որեւէ ներկայացուցչի նման քայլը ոչ միայն դրական ազդեցություն չի ունենում, այլեւ հակառակը, արթնացնում է ատելություն, թշնամանք, 15 երիտասարդներ այսօր ողջ կլինեին, եթե իշխանությունը ոչ թե պարգեւավճար բաժանելով զբաղվեր, ոստիկանների եւ դատախազների աշխատավարձը բարձրացներ, այլ զինվորի համար տարրական պայմաններ ստեղծեր։ Ահա այս իշխանության կարկառուն ներկայացուցիչն է հիվանդությունից «սթորի անող» Ալեն Սիմոնյանը։

Ու երբ այսօր Փաշինյանը հայտարարում է, թե «մարդիկ պետք է տիրապետեն իրենց աշխատանքին՝ յուրաքանչյուրը իր գծով», պետք չէ զարմանալ, նա նկատի ունի բոլորին՝ բացի իրենից եւ իր ապիկար թիմից։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ