copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:57 19-01-2023

Զինվորները զոհվում են այս սրահում կայացված որոշումների հետևանքով, որի աշխատանքները գնահատվում են գերազանց․ Էդգար Ղազարյան

ՀՀ պետական, հասարակական գործիչ, դիվանագետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի Զինված ուժերի պատմության ողջ ընթացքում խաղաղ պայմաններում տեղի ունեցած աննախադեպ ողբերգությունից երկու օր առաջ, հայրենիքի գողը այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն, քննարկել 2022 թվականի հաշվետվությունը։ Այդ հաշվետվությունը քննարկելուց հետո ոչ ոք պաշտոնանկ չի արվել, նկատողության կամ այլ տույժի չի արժանացել, ինչից պետք է ենթադրել, որ կատարված աշխատանքները համապատասխանում են հայրենիքի գողի պահանջներին։

Իսկ պահանջներն այն են, որ չպետք է ձեռք բերել նոր սպառազինություններ, չիրականացնել ներբանկային և միջազգային զորավարժություններ, չկահավորել բնագիծը, սահմանային զորամասերում ստեղծել անտանելի, անգամ հակահրդեհային նորմերին չհամապատասխանող կացարաններ և այլն, որպեսզի հնարավոր լինի հնարավորին շուտ մեր հայրենիքից գողանալ նոր պատառներ ու մարդկային կյանքեր և դրանք հանձնել թշնամուն։

Սրահը, որտեղ անցկացվել է այդ խորհրդակցությունը տաք է, հարմարավետ, անվտանգ ու ապահով։ Ավելին, այնտեղ կա նաև բունկեր, որտեղ հայրենիքի գողը ցանկացած պահի կարող է պատսպարվել` հայերից պաշտպանվելու և իր կեղտոտ մարմինը փրկելու համար։ Այդ սրահում հրդեհ չի բռնկվում, այնտեղ ոչ ոք չի զոհվում։ Զինվորները զոհվում են այդ սրահում կայացված որոշումների հետևանքով, որի աշխատանքները գնահատվում են առնվազն բավարար, մի գուցե, նաև գերազանց։

Այդ խորհրդակցությունից հետո հայրենիքի գողը և նրա հետևից քարշ եկող մարմինը հաստացարծ ոչնչությունը մի քանի միլիոն դոլար արժողությամբ նոր մեքենաներով գնացել են այսօրվա, երեկվա, անցած օրերի և տարիների զոհերի և նրանց հարազատների հաշվին պահպանվող կառավարական մի քանի միլիոն դոլարանոց դղյակներ` հազարավոր մարդկանց դժբախտությունների և ողբերգությունների վրա կառուցված իրենց կյանքը վայելելու»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից