copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 09:08 18-01-2023

Ընդդիմադիրներին մանդատից զրկելու մասով ՔՊ-ն նոր որոշում ունի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաղաքական իշխանությունը մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացի մասին է խոսում: Ինչպես նախորդ գործընթացը, որ 2022-ի հուլիսին էր սկիզբ առել, այս անգամ եւս անհասկանալի է՝ ինչ շարունակություն կունենա:

«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է հարցը դուրս հանել խորհրդարանից ու այն, այնուամենայիվ, Սահմանադրական դատարան ուղարկել՝ բարձրագույն այդ ատյանին թողնելով ընդդիմադիրներին մանդատից զրկելու կամ չզրկելու հարցը: Այսինքն՝ օրենքի պահանջը կկատարեն, ԱԺ խորհրդի նիստով կորոշեն հարցը ուղարկել ՍԴ:

Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիրների շուրջ ծավալվող գործընթացի մասով իշխանության ներսում, այնուամենայնիվ, տարակարծություններ կան, ու ոչ բոլորն են, որ ողջունելու են մանդատազրկության թեման օրակարգ բերելը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ որոշ ՔՊ-ականներ նպատակահարմար չեն գտնում Արցախի շրջափակման այս օրերին քննարկման առարկա քաղաքական ինտրիգներ պարունակող հարցերը դարձնել, այդ թվում նաեւ՝ մանդատազրկության թեման:

Հարցի պարզաբանման համար «ժողովուրդ» օրաթերթը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանին դիմեց: Նրա կարծիքով՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու ու այդ առնչությամբ ՍԴ դիմելու գործընթացն օրենքի շրջանակներում է արվում:

«Օրենքը նման հնարավորություն տալիս է, որպեսզի Սահմանադրական դատարանը քննի այդ հարցը: Կարծում եմ, որ մեր երկրի հարցն ինձ համար առնվազն դա չէ: Առաջնայինն այսօր Լաչինի միջանցքն օր առաջ բացելու հարցն է, երկրորդը՝ այն վտանգը, որ սպառնում է Հայաստանի անվտանգությանը»,- մեր ունեցած տեղեկություններն ըստ երեւույթին հաստատելով՝ ասաց ՔՊ-ական պատգամավորը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել