Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:05 16-01-2023

Ինձ վրա որևէ ճնշում երբևէ չի գործադրվել․ դատավոր Ելիզավետա Դանիելյան

Ես երևի այդ հարցով չեմ կարող օբյեկտիվ լինել, որովհետև Աննա Փիլոսյանին առաջին անգամ ես եմ հրավիրել դատական համակարգ՝ լինելով դատարանի նախագահ։ Ամեն դեպքում ցավալի է։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրուցում՝ անդրադառնալով դատավոր Աննա Փիլոսյանի նկատմամբ ընդունված ԲԴԽ որոշմանն, ասաց դատավոր Ելիզավետա Դանիելյանը։

«Այստեղ կան սուբյեկտիվ, օբյեկտիվ ֆակտորներ։ Ամեն դեպքում, ինձ համար ցավալի է, որ իմ կրթական երեխայի հետ այդպես է ստացվել։ Ժամկետի խնդիրը շատ արդիական է մեր համակարգի համար, բոլոր ատյաններում գրեթե կա»,- ասաց դատավորը՝ հավելելով, որ չի կարծում, թե իրադրությունը կապված է Փիլոսյանի ամուսնու՝ Ռուբեն Մելիքյանի անձի հետ։

Հարցին՝ նկատո՞ւմ է դատական իշխանության վրա ճնշումներ, դատավորն ասաց, որ բացարձակապես չի նկատում․ «Ինձ համար դա տեսանելի չէ։ Համենայն դեպս ինձ վրա որպես դատավորի որևէ ճնշում երբևէ, ոչ մի անգամ, ոչ մի ժամանակներում չի գործադրվել»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ