copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:14 14-01-2023

Սուրբ Հովհաննես Կարապետի ծննդյան տոնին Արցախի թեմի՝ սրբի անունը կրող եկեղեցիներում պատարագ է մատուցվել

Այս օրը ուխտի օր է համարվում Նորշեն գյուղի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու համար, որտեղ թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ և ձեռամբ արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի Սուրբ Պատարագ է մատուցվել:

Ինչպես տեղեկացրել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից՝ պատարագին մասնակից էին տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սերովբե քահանա Պատվականյանը, ինչպես նաև թեմի մյուս մեր բարեկրոն հոգևորականները: Պատարագին իրենց ներկայությունն են բերել գյուղի հավատավոր ժողովուրդը, Արցախի տարբեր բնակավայրերից ժամանած ուխտավորներ, ինչպես նաև կիրակնօրյա դպրոցի սաները:

Հավարտ պատարագի մատուցվեց մատաղ և բաժանվեց ժողովրդին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից