copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:45 14-01-2023

Սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանումն ու ներմուծումը 6 ամսով կարգելվի. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնվել և ՀՀ կառավարության կողմից 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1825-Ն որոշմամբ սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով։ Որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից: Որոշման դրույթներին համապատասխան՝ որոշակի արտադրատեսակների ներմուծումը և արտահանումը Հայաստանի Հանրապետություն կթույլատրվի դրանց մեջ սնդիկի թույլատրելի պարունակության կամ սնդիկի բացակայության վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումը մաքսային մարմիններին ներկայացնելու պայմանով։ Հայտնում է ՊԵԿ-ը։

Հետևաբար, կոմիտեն ԱՏԳ իրականացնողներին (ներմուծող, արտահանող) հորդորում է հաշվի առնել վերը նշված որոշմամբ սահմանված դրույթները՝ նախապես ապահովելով այդպիսի արտադրատեսակների մեջ սնդիկի թույլատրելի պարունակության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթային հիմնավորումների առկայությունը` մաքսային մարմիններին դրանք ներկայացնելու և մաքսային վարչարարության ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի