copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 18:09 13-01-2023

Մեկնարկում է շախմատի Հայաստանի առաջնությունը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնությունների բացման արարողությունը, ինչպես նաև վիճակահանությունը, ըստ որի՝ հայտնի է դարձել առաջին տուրի խաղացանկը:

Բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը, ինչպես նաև տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը և կանանց առաջնության գլխավոր մրցավար Նունե Վարդանյանը:

Տղամարդկանց 83-րդ առաջնությունը կանցկացվի հունվարի 13-24-ը: Առաջնությանը կմասնակցեն Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը և Սարգիս Սարգսյանը:

Կանանց 78-րդ առաջնությունը կանցկացվի հունվարի 13-22-ը: Կանանց մրցապայքարին կմասնակցեն Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Աստղիկ Հակոբյանը, Աննա Խաչատրյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը, Արփինե Գրիգորյանը, Ասյա Եդիգարյանը, Պոլինա Կոբակը և Նվարդ Հայրապետյանը:

Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում կայանալու են հետևյալ պարտիաները՝ Ռ. Հովհաննիսյան - Ս. Սարգսյան, Տ. Պետրոսյան - Ս. Տեր-Սահակյան, Տ. Հարությունյան - Ա. Հակոբյան, Զ. Անդրիասյան - Մ. Ղարիբյան, Ա. Բարսեղյան - Մ. Պետրոսյան:

Կանանց մրցաշարում կայանալու են հետևյալ պարտիաները՝ Ա. Խաչատրյան - Վ. Խաչատրյան, Ս. Գաբոյան - Ա. Գրիգորյան, Ն. Գասպարյան - Պ. Կոբակ, Մ. Գևորգյան - Ա. Եդիգարյան, Ա. Հակոբյան - Ն. Հայրապետյան:
Խաղերը տեղի են ունենալու ամեն օր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Մեկնարկը՝ 15:00-ից:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել