copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:46 13-01-2023

Էլեկտրափականագործից՝ մինչև քաղաքաշինության նախարար. ովքեր են Արցախի նոր նախարարները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 11-ին մի քանի նշանակումներ է արել: Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի քաղաքաշինության նախարար: Նա քաղաքաշինության նախարար է նշանակվել Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելուց հետո։

Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելուց հետո Սարգսյանն ազատվել էր նախարարի պաշտոնից ու որպես պաշտոնակատար էր ղեկավարում գերատեսչությունը։

Սարգսյանը 1999-2003թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկայի ֆակուլտետի «Ձեռնարկությունների տնտեսություն և կառավարում (էներգետիկայի ճյուղում)» բաժինը՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի աստիճան:

2003-2005թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ շարքերում:
2005թ. ընդունվել է աշխատանքի «Արցախէներգո» ՓԲԸ որպես էլեկտրափականագործ: 2006-2008թթ. սովորել և ավարտել է ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի աստիճան:
2007-2012թթ.՝ «Արցախէներգո» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի իրացման բաժնի տեղամասի պետ
2012-2018թթ.՝ քաղաքաշինության նախարարության ԿՇՎ համաշինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության բաժնի գլխավոր մասնագետ-տեխհսկիչ 2018թ. հոկտեմբերի 7-ին ԱՀ ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքում թիվ 2 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր:
Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
2019թ. հոկտեմբերի 31-ից ԱԺ «Հայրենիք» խմբակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի երեք որդի:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ փոխարինելով Դավիթ Բաբայանին:
Ղազարյանը Ծնվել է 1979թ. մայիսի 23-ին Ստեփանակերտ քաղաքում։
1996թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը։
1996-1998թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
2003թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։
2002-2003թթ. ընդունվել և ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիայի ֆինանսական մենեջմենթի ֆակուլտետը։
2007-2008թթ. աշխատել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում, միաժամանակ դասախոսել ԱրՊՀ քաղաքագիտության ֆակուլտետում։

2008-2009թթ.՝ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար
2009թ. օգոստոս-հոկտեմբեր՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության վերլուծության և քաղաքական պլանավորման բաժնի առաջին քարտուղար
2009-2010թթ.՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 2 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2010թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2016թ.-ից՝ ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցչության տնտեսական հարցերով խորհրդական Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Սրբուհի Արզումանյանն ազատվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել Արցախի արդարադատության նախարար: 2013 թվականից մինչև 2021 թվականը Սրբուհի Արզումանյանը ղեկավարել է Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Արմեն Մանգասարյանը նշանակվել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար: Նույն օրը նախագահը հաստատել է կառավարության որոշումը Արմեն Մանգասարյանին Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Ավելի վաղ երիտասարդ պաշտոնյան Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալն էր և Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական։
Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Արցախի 11 նախարարներից 9-ն ազատվել են պաշտոնից։ Նրանցից չորսը պաշտոնավարում էին որպես պաշտոնակատար։ Բոլոր այս 9 նախարարությունները համակարգում է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։ Մինչև Ամանոր Արայիկ Հարությունյանի հրամանագրերով նշանակվել են առողջապահության, գյուղատնտեսության և տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարները։

Այս պահին մնացել են երկու նախարարություններ, որտեղ դեռ պաշտոնակատարներն են ղեկավարում, դրանք են՝ ֆինանսների և էկոնոմիկայի ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները։

Ամենից շատ դիտված

22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի