copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:15 13-01-2023

Հայաստանը Ֆրանսիայի գործողություններից ավելի քան գոհ ու շնորհակալ է․ Ալեն Սիմոնյան

Այսօր մենք համարում ենք, որ ամենից կարևորը խաղաղ կարգավորումն է ու երկխոսության վերականգնումը, մեր բոլոր ջանքերն ուղղված են դրան: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ֆրանսիան հայտարարություններին զուգահեռ պատժամիջոցներ չի կիրառում ագրեսոր համարվող Ալիեւի նկատմամբ, որի գործողությունների հետեւանքով զոհվում են խաղաղ բնակիչներ, գրավվել են Հայաստանի տարածքներ, փակվել է Արցախի ճանապարհը:

«Այսօր կարծում ենք՝ այլ ճանապարհներ կիրառելը տեղին չեն, քանի դեռ հնարավոր խաղաղության խաղաղության ու եկխոսության ճանապարհը սպառված չէ, քանի դեռ ամեն ինչ չենք փորձել այս առումով: Մեր էներգիան 100 տոկոսով դեպի այդ կարգավորմանն է ուղղված»,- ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը:

Նա նաև ասաց, որ Ֆրանսիան միջնորդի դեր է խաղում այս հակամարտությունում, Ֆրանսիան ծայրահեղ ակտիվ է, երկու անգամ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հարցը քննարկելու համար, Պրահայում հանդիպման նախաձեռնողն է եղել, մի շարք նախաձեռնություններ է իրականացնում, որպեսզի ԵՄ-ն եւս մեծ դեր խաղա այս հակամարտությունում:

«Ֆրանսիան ակտիվ է, չի սահմանափակվում միայն հայտարարություններով: Կարծում եմ՝ սա ճիշտ ճանապարհ է: Ակտիվ միջնորդության եւ աներկբա աջակցության ճանապարհը, որն արտահայտվում է նաեւ այսօր իմ ներկայությամբ Հայաստանում»,-ասաց նա:

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելեց. «Հայաստանը Ֆրանսիայի գործողություններից ավելի քան գոհ ու շնորհակալ է»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից