copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:39 13-01-2023

Ֆրանսիան չէ, որ պետք է սահմանի ԼՂ կարգավիճակը․ այսօր մենք չենք ճանաչել ԼՂ անկախությունը. Յաել Բրաուն-Պիվե

Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանում: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երևանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին, թե Ֆրանսիայի տեսակետից ի՞նչ կարգավիճակ է Լեռնային Ղարաբաղի համար նախատեսելի՝ խաղաղ կարգավորման համար:

«Մեր դիրքորոշումը հստակ է, մենք չենք ճանաչել ԼՂ անկախությունը, եւ կարգավիճակը չպետք է Ֆրանսիայի կողմից սահմանվի: Այն պետք է սահմանվի միջազգային իրավունքի շրջանակներում տարբեր ժողովուրդների կողմից, եւ մասնավորապես, հակամարտության տարբեր կողմերի կողմից»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ իսկ երբ 120 հազար մարդ շրջափակված է Ղարաբաղում, ի՞նչ է ասում միջազգային իրավունքը, Ֆրանսիայի ԱԺ նախագահն արձագանքեց. «Միջազգային իրավունքն ասում է, որ կա միջանցք, որը պետք է բացվի եւ որ մարդկանց տեղաշարժը պետք է վերականգնվի»:

Իսկ բլոկադայի վիճակում կարո՞ղ են քաղաքական բանակցությունները շարունակվել, հարցին էլ ասաց. «Այո, ես երկխոսությանը հավատացող մարդ եմ եւ կարծում եմ՝ երբեք պետք չէ հրաժարվել երկխոսությունից, պետք է գտնել միշտ փորձել գտնել խաղաղ լուծում»:

Ամենից շատ դիտված

22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ