copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:17 10-01-2023

Ինձ շատ տարօրինակ են թվացել կադրերը, թե ինչպես է լրագրողների «պարսը» հետապնդում ԱԺ պատգամավորին․ վարչապետ

Ինձ համար սկզբունքային է, որ օրինական գործունեությամբ զբաղվող ոչ մի մարդու աշխատանք չխոչընդոտվի, սա սկզբունքային հարց է։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ իր պաշտոնավարման ընթացքում եղել են դեպքեր, երբ պաշտոնյաները լրագրողների նկատմամբ օրինազանցություն են թույլ տվել։

«Այնուամենայնիվ, լրագրողների ինքնակարգավորման մարմին պետք է գոյություն ունենա, որը թույլ կտա, որ հենց լրագրողները իրենք իրենցով որոշակի կանոններ սահմանեն: Օրինակ՝ եթե մեկը որևէ տեղում իր ընտանքի անդամի հետ ճաշում է, մենք ինչքա՞ն կարող ենք իր բերանի պարունակությունը, ծամելու պրոցեսը դարձնենք ուղիղ եթերի առարկա։ Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, ցանկացած խոչընդոտ, բայց նաև ուզում եմ, որ մենք մի շարք հանգամանքների ուշադրություն դարձնենք և դրանք սովորական չդիտարկենք։ Օրինակ, ես մի երկու անգամ կադրեր եմ տեսել, որոնք ինձ շատ տարօրինակ են թվացել, թե ինչպես է լրագրողների «պարսը» հետապնդում ԱԺ պատգամավորին։ Դա նորմալ չէ, և մարդիկ էլ կարող են էմոցիոնալ վիճակում սխալներ թույլ տալ, որը սխալ է մեծ հաշվով։ Բայց մենք պետք է պատճառների և հետևանքների կապը իմանանք»,- նշեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը