copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:54 10-01-2023

Ողջունելի է Թուրքիայի կողմից օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ողջունեց Թուրքիայի կողմից ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնելու արգելքը վերացնելու որոշումը։

«Թուրքիան հայտարարեց օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին, դա համարում եմ ողջունելի քայլ՝ այն առումով, որ կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցություններում։ Սա շատ կարևոր է նաև հատուկ դեսպանորդների աշխատանքի համար»,- ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում նաև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար կբացվի հայ-թուրքական սահմանը։

«Այս իրադարձությունները կարևոր են, ի դեպ, ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների առումով, այլև միջազգային լոգիստիկ շղթաների շատ լուրջ փոփոխություն է տեղի ունենում, և կարծում եմ, որ այս տարածաշրջանը ավելի հետաքրքիր է դառնում միջազգային բեռնափոխադրումների համար, քան նախկինում էր, և ստանում է միջազգային կարևոր նշանակություն։ Այս իմաստով Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի և երկաթուղու բացումն ավելի գլոբալ նշանակություն է ստանում։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք առաջընթաց ունենալ այս ուղղությամբ»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով երկու երկրների հավաքականների առաջիկա ֆուտբոլային հանդիպմանը, ինչպես նաև հավանականությանը, որ երկու պետությունների ղեկավարները կարող են հանդիպել, Փաշինյանը նշեց, որ դա կախված է ընդհանուր իրավիճակից և կողմերի քաղաքական կամքից․ «Մենք կարծում ենք, որ կարելի է օգտագործել հարաբերությունների կարգավորման այն դրական հնարավորությունները, որոնք կստեղծվեն»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը