copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:25 08-01-2023

ԱԺԲ-ն Գյումրու 102-րդ ռազմաբազայի դիմաց ակցիա է անցկացրել

Այսօր` հունվարի 8-ին, «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը ակցիա է անցկացրել Գյումրում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց։ Այս մասին տեղեկացնում է ԱԺԲ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Հաղորդվում է, որ մինչ ակցիայի սկսվելը ոստիկանությունն փակել էր ռազմաբազայի մուտքերը:

Ոստիկանության աշխատակիցները չթույլատրեցին, որ ակցիայի մասնակիցները մոնենա ռազմաբազայի մուտքերին, ինչի հետեւանքով քաշքշոց սկսվեց, կան բերման ենթարկածներ: Այնուհետեւ ակցիայի մասնակիցները կսեցին երթով շարժվել դեպի «Մայր Հայաստան»-ի լճի հարակից հատված` 102-րդ ռազմաբազայի մյուս մուտքի կողմից փորձելու մոտենալ ռազմաբազային:

Ավելի վաղ կազմակերպիչները հայտարարել էին, որ արդեն 28 օր փակ գտնվող Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համար մտադիր են արգելափակել 102-րդ բազայի մուտքերը։ Այդ նպատակով ակցիայի մասնակիցները առավոտյան Երեւանից մեկնել են Գյումրի:

Նրանք պահանջում են Լաչինի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուս խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը եւ բացել ճանապարհը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում