copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:22 06-01-2023

Երևանում հունվարի 7-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն

Հայաստանի առանձին հատվածներում հունվարի 7-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն, կդիտվի մառախուղ։ Ցերեկը օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է արեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Առաջիկա 4 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում գիշերը սպասվում է թույլ ձյուն, իսկ ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի -2 -4, վաղը ցերեկը՝ +6 +8:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը -3 -7, ցերեկը՝ +1 +4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4 -7, ցերեկը՝ +1 +3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ +4 +7,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ 0 +3,

Լոռիում գիշերը՝ -2 -6, ցերեկը՝ +5 +8,

Տավուշում գիշերը՝ -1 +4, ցերեկը՝ +7 +11,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4 -7, ցերեկը՝ 0 +2,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ +5 +7,

Արարատում գիշերը -1 -3, ցերեկը՝ +6 +9,

Արմավիրում գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ +6 +9,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4 -7, ցերեկը՝ 0 +2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1 -3, ցերեկը՝ +6 +9,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +12+14,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ +6 +8,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +2 +5, ցերեկը՝+ 12+14։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը