copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:25 03-01-2023

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արաքսիա Սվաջյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արաքսիա Սվաջյանին 2023 թվականի հունվարի 3-ից նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ:

Նախարարությունից հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Հատուկ մանկավարժի և լոգոպեդի որակավորում ունեցող Արաքսիա Սվաջյանն ակադեմիական միջազգային հարթակներում մասնակցել է սեմինարների, վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև ներառական կրթության և հատուկ կարիքներ ունեցող երիտասարդների խնդիրների վերաբերյալ գիտական կոնֆերանսների:

Սվաջյանը միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպությունների և կենտրոնների փորձագիտական խմբի անդամ է, 60-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ:

2020 թվականից ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը