copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:48 31-12-2022

Միջանցքի փակումն Ադրբեջանի համար միջոց է՝ արագացնելու Արցախի հայաթափման գործընթացը. Տիգրան Աբրահամյան

Արցախցիների գլխավոր մտահոգությունն այդքան պարենի, վառելիքի ու դեղորայքի հետ կապված խնդիրները չի, որքան ապագայի նկատմամբ անորոշությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:


Նա նաեւ նշել է. «Շրջափակման հետևանքով արցախցիները մեծ դժվարությունների առաջ են կանգնած՝ այն որևէ մեկին չի շրջանցել։

Անհարմարություններ, լուրջ անհանգստություն, հիասթափություն, նյարդային իրավիճակ և, իհարկե, այս ամենը հաղթահարելու կամային մեծ հատկանիշներ։

Բայց կրկնում եմ՝ մարդիկ իրենց մեջ մեծ ուժ ունեն՝ սա էլ կհաղթահարեն, բայց բոլորի մոտ մեկ ԲԱՅՑ կա՝ ի՞նչ կլինի հետո։

Հետոն անորոշ է առաջին հերթին Ադրբեջանի ու Թուրքիայի ծավալապաշտական, առավելապաշտական քաղաքականության և Հայաստանում հաստատված օտար շահեր սպասարկող իշխանությունների ֆոնին։

Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ առաջացած բարդությունների հիմքում միայն փակ միջանցը չէ, այն Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի առանցքային, սակայն միակ բաղադրիչը չէ։

Միջանցքի փակումն Ադրբեջանի համար միջոց է՝ արագացնելու Արցախի հայաթափման գործընթացը, գլոբալ առումով՝ հանձնման պրոցեսը վերջնակետին հասցնելու համար։

Այս ճանապարհին, Ադրբեջանը փորձելու է նոր զիջումներ ստանալ նաև Հայաստանի հաշվին՝ միջանցք, ՀՀ-ից բռնազավթված տարածքների լեգիտիմացում, ապառազմականացում և այլն։

Յուրաքանչյուր օրը հայկական շահերի դեմ է աշխատում, իսկ այս վտանգավոր գործընթացը կանգնեցնելու որևէ լուրջ քայլ իշխանությունը չի իրականացնում, ավելին՝ պատերազմի շանտաժի ներքո հասարակությանը նախապատրաստում է նոր զիջումների»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ