Ներքին 4 տարի առաջ - 20:16 22-03-2022

Ադրբեջանը, տարատեսակ ճգնաժամեր հրահրելով, Արցախը տանում է հայաթափման. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ խորհրդարանում հրատապ քննարկման ժամանակ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու դրա լուծման ուղիները պետք է քննարկվեին, որն այդպես էլ իր նպատակին չծառայեց։

Աբրահամյանի խոսքով՝ ամենամեծ խնդիրը ոչ թե դրան հետևած հայտարարության՝ իշխանության կողմից տապալումն էր, այլ այն, որ չնայած ճգնաժամի հաստատմանը՝ Կառավարոթյան չներկայացրած ծրագիրը պետք է միտված լիներ Արցախում ապրող մեր հայրենակիցների խնդիրների թեթևացմանը կամ չեզոքացմանը։

«Ստեղծվել է իրավիճակ, երբ Ադրբեջանը փորձում է մեծացնել ոչ միայն Արցախի ու ՀՀ-ի դեմ ուղղաված ճնշումները, այլև Արցախը տանել հայաթափման ճանապարհով, իսկ դա անում են տարատեսակ ճգնաժամեր հրահրելով, կամ ահաբեկչական գործողություններ իրականացնելով»։

Աբրահամյանը ելույթում ասաց, որ անկախ այն հանգամանքից, թե բանակցություններն ինչ ընթացք կստանան, ՀՀ ցանկացած իշխանություն պետք է գիտակցի, որ Արցախի անվտանգության և արցախցիների կյանքի բնականոն ապահովումն առաջին առաքելությունն է, որն ուղիղ կապ ունի պաշտպանողականության և ՀՀ-ում հայսատանցիների կյանքի անվտանգության վրա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում