copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:58 29-12-2022

Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց 6 քաղաքացու, այդ թվում շախմատիստ Մամիկոն Ղարիբյանին

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում որոշեց մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների տարկետում տալ պարտադիր զինծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից:

Խոսքը հետեւյալ քաղաքացիների մասին է՝ Գոռ Անդրանիկի Սարգսյան, Ալեքսանդր Ավետիքի Գրիգորյան, Գևորգ Կարապետի Մատինյան, Արթուր Համլետի Գրիգորյան, Դավիթ Աշոտի Առաքելյան:
Կառավարության մեկ այլ որոշմամբ 2022-ի զմեռային զորակոչից տարկետում տրվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Մամիկոն Հմայակի Ղարիբյանին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ շախմատի պատանիների ՀՀ հավաքական թիմի անդամ 2022 թվականի նոյեմբերի 5-15-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված շախմատի Եվրոպական պատանեկան և մինչև 18 տարեկանների առաջնությունում Մամիկոն Հմայակի Ղարիբյանին գրավել է 3-րդ մրցանակային տեղը: