copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:46 29-12-2022

Փաշինյանը հակված չէ իր ընկեր ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը հակված չէ իր ընկեր ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակել՝ ոչ թե նրա հավատարմությանն է կասկածում, այլ որովհետեւ նա քաղաքական դեմք չէ, չի կարող այդ մեգանախարարությունը ղեկավարել եւ խոսել էլ չգիտի, իսկ ՆԳ նախարարը ստիպված է լինելու հարցազրույցներ տալ, ԱԺ հարցուպատասխանին մասնակցել, նախագծեր զեկուցել։

Եվ չխայտառակվելու համար մտածում են, որ ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանին նշանակեն։ Թեեւ նա էլ սուպերնախարարի չի ձգում։ ՆԳՆ-ի կազմի մեջ կմտնեն ԱԻՆ-ը, ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը, որոնց պետերը լինելու են ՆԳ նախարարի տեղակալներ։ Իսկ Վահե Ղազարյանը կշարունակի ղեկավարել ոստիկանությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող