Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:47 27-12-2022

Իշխանությունները խոստացել են կարճ ժամկետում պոլիկլինիկաներում էլեկտրոնային հերթերի համակարգ ներդնել

Այժմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում ներդրվում է էլեկտրոնային հերթերի համակարգի պիլոտային ծրագիր։ Դեկտեմբերի 27-ին Երևանի ավագանու նիստում այս մասին ասաց Երեւանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։

Նա հավելեց, որ մեկ ամսվա ընթացքում ծրագիրը կավարտվի։

«Դրանից հետո հաշված ամիսների ընթացքում այս համակարգը կադապտացվի մյուս պոլիկլինիկաներում»,- ասաց պաշտոնյան։