Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:34 27-12-2022

Քաղաքական գործընթացները ապաքաղաքական չեն լինում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում տեղի ունեցող մի շարք ակցիաների, պահանջների ժամանակ հաճախ դրանց մասնակիցները շտապում են հայտարարել, թե իրենց գործողություններն ապաքաղաքական են: Իրականում սա բավական տարօրինակ հայտարարություն է, քանի որ նշյալ ակցիաների գերակշիռ մեծամասնությունը, եթե չասենք՝ բոլորը, քաղաքական բովանդակություն ունի, ներկայացված պահանջները՝ ևս: Հնարավոր է՝ այս պարագայում գործ ունենք «ապակուսակցական», իսկ ավելի ճշգրիտ՝ «վերկուսակցական» տերմինի հետ՝ նկատի ունենալով, որ այս կամ այն ակցիան դուրս է մեկ կուսակցության շրջանակներից, սակայն ոչ երբեք «ապաքաղաքական»: Կրկնենք՝ քաղաքական գործընթացները չեն կարող ապաքաղաքական լինել, եթե նույնիսկ դրանց մասնակիցները իրենց քաղաքականության մաս չեն համարում:

Հարցն այն է, որ ցանկացած ցույց, ցանկացած պահանջ, առավել ևս՝ պետական մարմիններից, ինքնին քաղաքական է: Ուրեմն, ինչո՞ւ են շատերն այսպես կտրուկ օգտագործում «ապաքաղաքական» տերմինը: Պատճառները, երևի թե, քիչ չեն, սակայն կարծում ենք, որ առաջնային պատճառներից մեկն այն է, որ տարիներ շարունակ հետևողականորեն ապականել ենք քաղաքական դաշտը՝ այն վերածելով սոսկ կուսակցությունների «բազարների», ինչի արդյունքում այսօր քաղաքական պայքարը բացառապես ասոցացվում է որևէ կուսակցության անդամակցության հետ:

Ավելին, վերջին չորս տարում այնպիսի անառողջ մթնոլորտ է ձևավորվել «սև-սպիտակի» կոնտեքստում, որ շատերը նույնիսկ վախենում են, թե իրենց ակցիան կասոցացվի այս կամ այն ուժի հետ: Մի խոսքով, ինքներս մեզ դրել ենք փակուղու մեջ: Թե ինչպես ենք դուրս գալու, դժվար է ասել, բայց մի բան հստակ է. քաղաքական գործընթացներին մասնակցությունը ամոթ բան չէ, ավելին՝ ավելի անցանկալի է իներտությունը, հատկապես մտավորականության պարագայում: Ինչպես մի հայտնի քաղաքական գործիչ էր ասում, քաղաքականությունն անբարոյականություն է, երբ դրանով զբաղվում են անբարոյականները:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին