copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:29 27-12-2022

Ինչի՞ հետ է կապված ադրբեջանական հիստերիան. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ զանգվածային հանրահավաք, որը միասնության, վճռականության, անսասանության յուրատեսակ խորհրդանիշ էր: Սա հիստերիայի հերթական ալիքն է բարձրացրել Ադրբեջանում, որտեղ տարբեր տեղեկատվական հարթակներում փորձում են տարաբնույթ հիմարություններ շաղ տալ: Մինչ այս էլ թշնամական երկիրը ցավագին էր ընդունում Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումը: Սա, ի դեպ, նաև ռուսաստանյան լրատվամիջոցների ուշադրությունն է գրավել, ի մասնավորի, շեշտվում է, որ «նախկին ռուսաստանցի միլիարդատերը» ստիպել է Բաքվին նյարդայնանալ: Իսկ ինչո՞ւ է Բաքուն այսքան հիվանդագին ընդունում Վարդանյանի գործոնը:

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում այսպես է մեկնաբանում ադրբեջանական հիստերիան. «Ցանկացած անձ, երևույթ, գործողություն, որն օգնում է «Արցախի Հանրապետություն», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցություններն էլ ավելի բարձր մակարդակով շրջանառելուն, հիստերիա է առաջացնում Ադրբեջանի իշխանությունների մոտ: Բոլորս ենք ականատես նրան, որ, հաշվի առնելով պարոն Վարդանյանի անձը և նրա` Արցախում լինելու հանգամանքը, սկսել են ավելի շատ խոսել Արցախի Հանրապետության մասին: Կարծում եմ` ադրբեջանական հիստերիան նաև դրա հետ է կապված»: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանն էլ կարծում է, որ երբ Ռուբեն Վարդանյանն իր ձեռքը վերցնի Արցախի կառավարման ողջ համակարգը, այն դուրս է բերելու Հայաստանի իշխանությունների վերահսկողությունից:

«Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի իշխանությունների հետ համատեղ Արցախի հարցի վերաբերյալ իրականացնում են նույն քաղաքականությունը, այն է` Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Այդ կոմպլեքսի մեջ Արցախի պետնախարարի անձն այդ ամբողջ ծրագիրը խափանում է»,-մեզ հետ զրույցում ասաց Բադալ յանը: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշում է, որ լավագույն որակումը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է տալիս: «Եթե նա դեմ է, անվանարկում է, թիրախավորում, ուրեմն ճիշտ ընտրություն է կատարվել: Այն, ինչ թշնամուս համար վատ է, ինձ համար օգտակար է: Դա աքսիոմ է: Այն, ինչ թշնամու համար վնասակար է, քեզ համար օգտակար է: Հիմա, եթե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խիստ դժգոհում է ու վտանգ զգում, ուրեմն մեզ համար օգտակար է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը