copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 18:58 25-12-2022

Գերմանիայի եպիսկոպոսների համաժողովի ղեկավարը պահանջում է դատապարտել Ադրբեջանին

Կաթոլիկ եկեղեցու Աուգսբուրգի եպիսկոպոս Բերտրամ Մայերը, որը ղեկավարում է Համաշխարհային եկեղեցու Գերմանիայի եպիսկոպոսական համաժողովը, պահանջել է դատապարտել Ադրբեջանին Գերմանիայի և Եվրամիության կողմից՝ նշելով. «Լեռնային Ղարաբաղի տարածքը փակելով՝ Ադրբեջանն ավելի է բորբոքում հակամարտությունը»:

«Հզոր դիվանագիտական ջանքեր են անհրաժեշտ շրջափակումն արագ ավարտին հասցնելու համար»,- ընդգծել է հոգևորականը՝ հավելելով, որ Եվրամիությունը պետք է «քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգնելու համար»։

Կաթոլիկ լրատվական գործակալությունը նշում է նաև, որ Ադրբեջանին դատապարտելու անհրաժեշտությանն ավելի վաղ անդրադարձել էր Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը: