copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:25 24-12-2022

Ողբերգական դեպք Լոռու մարզում․ սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է կնոջ դի․ shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նորաշեն գյուղի տներից մեկը, որպեսզի օգնություն ցուցաբերի այնտեղ գտնվող քաղաքացուն, սակայն դռան և հեռախոսազանգերին քաղաքացին չի արձագանքել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Տաշիրի ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղից ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի մուտքի դուռը։ Մտնելով ներս, ննջասենյակի հատակին հայտնաբերվել է տանտիրուհու՝ 83-ամյա Սեդա Մ․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը