copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:14 23-12-2022

Վրաստանի ամենախոշոր բանկերից մեկը զանգվածաբար փակում է ռուսների հաշիվները

Վրաստանի խոշորագույն առևտրային բանկերից մեկը՝ Վրաստան Բանկը, սկսել է զանգվածաբար փակել ռուս հաճախորդների հաշիվները։ Այս մասին է տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ բանկի ռուս հաճախորդները սկսել են ծանուցումներ ստանալ այն մասին, որ բանկի ներքին քաղաքականության պատճառով իրենց հաշիվը կփակվի։ «Տեղեկացնում ենք, որ բանկի որոշման և ներքին քաղաքականության հիման վրա ձեր հաշիվը կփակվի հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Խնդրում ենք չեղարկել ձեր հաշիվները մինչև վերջնաժամկետը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ ռուս հաճախորդների հաշիվների արգելափակման կոնկրետ պատճառը չի նշվում։

Նշվում է, որ նախորդ 24 ժամվա ընթացքում բանկում արդեն փակվել է 35 հաշիվ։ Բացի այդ վրացական այս բանկում Բելառուսի հաճախորդների հաշիվները նույնպես զանգվածաբար արգելափակվում են։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է