copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:34 23-12-2022

Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել, որ այլընտրանքային ճանապարհը բացվի

Oragir.News-ի տեղեկություններով, մի քանի օր առաջ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Բերձորի միջանցքում։

Միջանցքի փակումից հետո հայերը փորձել են այլընտրանքային ճանապարհ բացել։

Գորիս-Ստեփանակերտ փակ հատվածին զուգահեռ մի գրունտային ճանապարհ կա։ Տրակտորներ են տարել, որպեսզի հարթեցնեն ճանապարհը և դարձնեն անցանելի, սակայն ռուս խաղաղապահները եկել և արգելել են այդ աշխատանքները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները փակել են Բերձորի միջանցքը։