copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:41 11-10-2024

Ես Հայաստանի ղեկավարի պաշտոնին չեմ հավակնում․ Ռոբերտ Քոչարյան

Ձեր հարցն ինձ համար հասկանալի չէ, այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանի ղեկավարի պաշտոնին հավակնո՞ւմ է։

«Եթե խոսքը գնում է քաղաքականությամբ զբաղվել, չզբաղվելուն, ապա ես 2008 թվականի ապրիլի 5-ից հետո քաղաքականությամբ չեմ զբաղվել։ 2018 թվականին քաղաքակնությունը սկսեց զբաղվել ինձնով։ Ես եղել եմ և՛ նախագահի, և՛ վարչապետի պաշտոնում, այդ պաշտոնը այն քաղցրությունը չունի։ Միայն չտես մարդիկ կարող են կպնել պաշտոնին, որպես կյանքի վերջին երազանք։ Ես չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց երկիրն այնպիսի արհավիրքների տակ է հայտնվել, որ ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականություն։ Մինչև այս սպառնալիքները չվերանան, իմ և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ»,-
ասաց նա:

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում