Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:57 22-12-2022

Այսօր՝ այս շենքում, կառավարության ղեկավարն ուղղակի մեղադրել է ռուս խաղաղապահներին․ Էդգար Ղազարյան

Հայտարարության տեքստը, որը ներկայացվեց, նախապես մեր ներքին քննարկումների արդյունքում է ձևավորվել։ Պատահական չէ ընտրված ասուլիսի այս վայրը։ Մենք կարծում ենք, որ դրա միակ հասցեատերը պետք է լինի ՀՀ կառավարությունը։ Այս մասին այսօր Կառավարության դիմաց «Համախմբում» շարժման ասուլիսի ժամանակ ասաց Էդգար Ղազարյանը՝ նշելով, թե ինչու են պահանջագիր ներկայացնում կառավարությանը։

«Այսօր՝ այս շենքում, այս կառավարության ղեկավարն ուղղակի մեղադրել է ռուս խաղաղապահներին՝ իրենց պարտականությունները չկատարելու համար։ Մինչև հիմա եթե քննադատություններ էին հնչում խաղաղապահների հասցեին, այսօր հնչել է ուղիղ մեղադրանք։ Ես կարծում եմ՝ սա պատասխանատվությունից խուսափելու անիմաստ, անհաջող փորձ է»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, թե տպավորություն ունի, որ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի կարդացել նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստը։

«Այդ հայտարարության առաջին կետով կողմեր են հանդիսանում ՀՀ-ն և Ադրբեջանը, և այդ հայտարարության իրագործման պատասխանատուները երկու կողմերն են՝ Ադրբեջանը և Հայաստանը։ Հիմա, եթե Ալիևի հետ պայմանավորվածությամբ չի փակել այդ ճանապարհը, ես ներքին համոզմունք ունեմ, որ դա այդպես է, ապա թող բացի այդ ճանապարհը։ Եթե չի բացում, ուրեմն համաձայնեցված է»,- ասաց Ղազարյանը։

Oragir.News-ի հարցին՝ ընդդիմության անելիքն այս պարագայում որը պետք է լինի, Ղազարյանն ասաց․ «Օրինակ, մենք էլ ենք ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալում, բայց մենք չենք հանգստանում։ Կազմակերպված բողոքի բոլոր գործողություններին մեր շարքերում եղած մարդիկ անմիջական մասնակցություն են ցուցաբերում, մենք հանգստություն չունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան