copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:07 21-12-2022

ՄԱԿ ԱԽ ծանրակշիռ անդամները կոչ են արել, որ Բաքուն բացի Լաչինի միջանցքը․ Հակոբ Արշակյան

Լաչինի միջանցքն անհապաղ բացելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ծանրակշիռ անդամների կոչերը շատ կարևոր են։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Դա նաև տարված ծավալուն աշխատանքի հետևանք է, և մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր եղբայրներն ու քույրերը այդ միջանցքով երթևեկելու և բեռների փոխադրման իրավունքը վերականգնեն»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Հարցին՝ ՄԱԿ-ն ունի՞ գործուն մեխանիզմներ, որ ստիպի Ադրբեջանին բացել միջանցքը, Արշակյանը պատասխանեց
«Նաև բանաձևերի ընդունման հնարավորություններ, տարբեր տեսակի քաղաքական մեխանիզմներ կան, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գործիքակազմը հայտնի է, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ գործիքակազմը կիրառվի ամբողջ ծավալով»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ