copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 21:21 16-12-2022

Հայաստանի և Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի և Ադրբեջանի հարցերով չորս համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը, Բորիանա Աբերգը, Յան Լիդել-Գրեյնջերը և Լիզ Քրիստոֆերսենը, համատեղ հայտարարություն են տարածել, որում խորը անհանգստություն են հայտնել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը։

«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժի ընդհատմամբ, որը զգալի դժվարություններ է պատճառում բնակչությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունում նշվել է, որ շտապ պետք է վերականգնվի Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Զեկուցողները նաև կոչ են արել 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին այս հարցում անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները։

Համազեկուցողները նշել են, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոկֆոյի հետ նախօրեին քննարկել է ստեղծված իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու նպատակով գործադրվող դիվանագիտական ​​ջանքերը։

«Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը տրամադրելու բոլոր անհրաժեշտ քաղաքական աջակցությունը, այդ թվում՝ տարածաշրջանում փաստահավաք առաքելության միջոցով», - եզրափակել են համազեկուցողները։



Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից