copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:45 21-12-2022

Արմեն Նուրբեկյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Այսօր ԱԺ-ն 70 կողմ ձայնով Արմեն Նուրբեկյանին ընտրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում: Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է 76 պատգամավոր։ Նրանցից դեմ են եղել 6-ը։

Ինչպես դրամավարկային քաղաքականության մշակման գործում, այնպես էլ Կենտրոնական բանկի գործունեության արդյունավետության բարձրացման գործում Արմեն Նուրբեկյանն ունի իր ուրույն դերը: Նա իր աշխատանքային գործունեության մեծ մասն անցկացրել է Կենտրոնական բանկում. սկսելով ֆինանսական կայունությունից՝ անցել է գների կայունության ոլորտ:

Նշենք, որ Նուրբեկյանը կփոխարինի Ներսես Երիցյանին, որը պաշտոնը զբաղեցնում էր 12 տարի (գործող օրենսդրությամբ առավելագույն հնարավոր ժամկետը)։

Ամենից շատ դիտված