copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:43 20-12-2022

Արվում է ամեն բան՝ Արցախի բուժհաստատություններից մեր հայրենակիցներին Երևան տեղափոխելու համար․ ՀՀ ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարությունն ամեն բան անում է՝ Արցախի բուժհաստատություններում գտնվող ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխելու գործընթացը հնարավորինս արագ իրականացնելու համար։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

«Առողջապահության նախարարությունը, ինչպես նաև տիկին Ավանեսյանն էր հայտարարել, որ դիտարկվում են բոլոր հնարավոր տարբերակները, և արվում է ամեն բան, որպեսզի կարողանանք հնարավոր դարձնել նաև պացիենտներին այլ մասնագիտական կենտրոններ, մասնավորապես՝ Երևան տեղափոխելու գործընթացը»։

Հռիփսիմե Խաչատրյանն անդրադարձավ նաև երեկ Արցախի Հանրապետական հիվանդանոցում քաղաքացու մահացության դեպքին։ Եվս մեկ անգամ բարձրաձայնեց ադրբեջանական կողմի մարդու կյանքի իրավունքը խաթարող գործողությունների հետևանքով առաջացած աղետի մասին։

«Ինչ է ստացվում, որ 21-րդ դարում, երբ բոլորը խոսում են մարդու իրավունքների պաշտպանությունից, Ադրբեջանն այնպիսի մի իրավիճակ է ստեղծել, որ մարդիկ պարզապես չեն կարողանում օգտվել իրենց առողջ լինելու, ժամանակին բուժօգնություն ստանալու իրավունքից։ Սա շատ կարևոր իրավունքի ոտնահարում է։ Սա մարդու հիմնարար իրավունքներից մեկի ոտնահարումն է։ Այս ամենի համատեքստում էլ առողջապահության նախարարն անընդհատ կապի մեջ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։ Այդ մասին անընդհատ խոսում ու բարձրաձայնում է։ Ներկայացվում են իրավիճակային տվյալներ՝ ԱՀԿ մեր գործընկերներին։ Նաև թվիթերյան գրառման մեջ տիկին Ավանեսյանն անդրադարձել է այս շատ ցավոտ թեմային։ Նաև այս հարթակն ենք օգտագործում, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչ է կատարվում Արցախում»,- ասաց նա։

ՀՀ ԱՆ խոսնակի խոսքով՝ գործընթացը դադար չի առնում։ Մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու խնդիրը շարունակում է արդիական մնալ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին