Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:55 20-12-2022

Կարաք գնաք, ով էլ գա, ավելի լավը կանի․ Գեղամ Մանուկյանը՝ իշխանությանը

ԱԺ արտահերթ նիստում Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման մասին օրենսդրական փաթեթի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում ասաց, որ այն փաստը, որ կառավարությունը այսպիսի կարևոր հարցը բերում է 1-ժամյա քննարկման ռեժիմով, ամեն ինչ ասված է:

«Նախագիծը հիմնավորում են քառօրյայի դասերով, բայց այդ ժամանակվա հեռախուզության պաշտոնից ազատվածին հետո Փաշինյանը դարձնում է գլխավոր խորհրդական, հետո պաշտպանության նախարար: Հիմնավորում են 44-օրյայի դասերով, բայց մինչև հիմա 10 ամիս ռազմական հետախուզության պետ մենք չունենք, նախկին պետն էլ բանտարկված է։ Հիմնավորում են մինչև 2050թ․ Հայաստանի զարգացման ռազմավարությամբ։ Այդ ռազմավարության մեջ մի նախադասություն է․ մինչև 2050թ-ն ունենանք աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ֆուտբոլի նմանմի բան։

Իրականում այսօր, երբ այս հարցն է բերվում,արդեն իններորդ օրն է՝ Արցախը շրջափակված է, իշխանությունը թևերն է թոթվում, ասում է՝ ի՞նչ անենք, հո՞ մենք չենք փակել, ասում են ու շարունակում իրենց առօրյա կյանքը՝ անհոգ, նախատոնական, հարսանիքներում ու թշնամու կրակի տակ հայտնված երբեմնի առողջարաններում ժողով անելով ու վերջ։ Արմեն Գրիգորյանն էլ ասաց՝ «ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ է», ուրեմն տեր չեք այն ստորագրությանը, որը ժամանակին համարում էիք փրկություն՝ նոյեմբերի 9-ի հայտարարության վեցերորդ կետը: Արմեն Գրիգորյանն ընդդիմությանն ասում է՝ «գնացեք ռուսներին համոզեք, բա մենք ի՞նչ անենք», մեկ բան կարաք անեք հանգիստ, կարաք գնաք, ով էլ գա, ավելի լավը կանի»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան