copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:52 19-12-2022

Որտե՞ղ էին Երևանի փոխքաղաքապետերը գործակարգավարական նիստի ժամանակ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական նիստն էր գումարվել։

Նիստին ներկա չեն եղել Երևանի 3 փոխքաղաքապետերը՝ Տիգրան Ավինյանը, Սուրեն Գրիգորյանը և Գևորգ Սիմոնյանը։ Նիստի ընթացքում, սակայն, նրանց բացակայության պատճառների մասին ոչինչ չի նշվել։

Նշենք, որ գործակարգավարական նիստը գումարվում է շաբաթն ընդամենը մեկ անգամ, հիմնականում 1 ժամ տևողությամբ։

Այսօրվա նիստից ուշագրամ մեկ դրվագ ևս առանձնացնենք։ Նիստի վերջում քաղաքապետը հարցրեց, թե ինչու չկարդացին 12-րդ էջում գտնվող 256-րդ հարցը։ Ստացված պատասխանը, կարծես թե, չգոհացրերց քաղաքապետին և վերջինս նշեց, որ այդ մասին կարելի էր տեղյակպահել իրեն։ Աստեղ հարց է առաջանում, իսկ գուցե հարցը պետք է զեկուցեր փոխքաղաքապետերից մե՞կը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի