copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:16 15-06-2022

1988-ի շարժման ժամանակ էլ սադրիչներ կային, մտնում էին, մարդկանց ասում էին, թե որ Արցախ եք պահանջում, Թուրքիան կհարձակվի․ Գեղամ Նազարյան

«1988-ի շարժման ժամանակ էլ սադրիչներ կային, որ մտնում էին մարդկանց մեջ, ասում էին, թե այ, որ դուք Արցախ եք պահանջում Թուրքիան կհարձակվի»։ Այս մասին Ազատության հրապարակում նստացույցի ժամանակ պատմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Փոքր վեճի նման մի բան եղավ, ես հիմա չեմ հիշում, թե տղաներից որ մեկն էր, կանգնեց ու ասաց՝ գիտես, հայրիկ ջան, եթե վախենում ես, գնա, հիմա եկել է մի սերունդ, որ չի վախենում։ Մտածեցի՝ ինչ լավ է, որ ես էդ սերնդից եմ, որ չենք վախենում։ Մենք հիմա էլ չենք վախենում, թեև ցավով պիտի արձանագրենք, որ ունենք մի բռնապետիկ, որը վախերով է ապրում»։

Նա նշեց, որ թյուր կարծիք կար, թե այն ժամանակ բոլոր ուսանողները գալիս էին ու մասնակցում էին նստացույցին. «Ոչ, գալիս էին 10-20 տոկոսը, մնացած 80 տոկոսը գնում էին տուն, կինո, այգի, ուղղակի մենք այդ ուժով կարողացանք հասնել այն նպատակներին, որ ուզում էինք, օրինակ՝ Շուշիի ազատագրմանը։

Ուղղակի էն ժամանակվա լավը նա էր, որ Ֆեյսբուք չկար ու հուսալքություն, հուսահատութուն տարածողների ձեռքերն այդքան երկար չէր։ Այն ժամանակ մենք միամիտ սերունդ էինք. եթե էդպիսին լինելով հաղթեցինք, էսօրվա երիտասարդները մեր օգնությամբ հաստատ հաղթելու են»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել