copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:38 10-06-2022

Իրավիճակը հեշտ չէ հավաքական անվտանգության բոլոր երեք տարածաշրջաններում․ Ստանիսլավ Զաս

Երևանում կայացած ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստի մասնակիցները մեծ ուշադրություն են դարձրել միջազգային և տարածաշրջանային անվտանգության վիճակին։ Այս մասին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Հիմա իրավիճակը հեշտ չէ հավաքական անվտանգության բոլոր երեք տարածաշրջաններում: Ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին, ապա այնտեղ այն վատթարանում է, այդ պատճառով էլ անհրաժեշտ է մեր ԱԳ նախարարների ուշադրությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»։

Նրա տեղեկացրեց նաև, որ նիստի արդյունքում պատրաստվել է փաստաթուղթ, որը ԱԳ նախարարների հայտարարությունն է միջազգային անվտանգության խնդիրների հետ կապված, որում խոր մտահոգություն է արտահայտվում միջազգային անվտանգության համակարգի շարունակվող դեգրադացիայի կապակցությամբ։

«Դիրքորոշում է հնչել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի խստիվ պահպանման, որոշ պետությունների՝ մյուսների հաշվին ուժեղացնելու անթույլատրելիության մասին։ Միաժամանակ, հայտարարությամբ մեր աջակցությունն ենք հայտնել նաև միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերի ամրապնդմանը»։

Զասը նշեց նաև, որ երկրորդ հարցը ճգնաժամային արձագանքման բարելավմանն ուղղված աշխատանքների քննարկումն է եղել։ «Սա հայկական կողմի առաջնահերթությունն է։ Առաջին գործնական փորձը ձեռք է բերվել Ղազախստանում գործողության ընթացքում։ Այն կատարելագործման լավ հիմք տվեց» ։

Զասը նաև նշեց, որ ԱԳ նախարարներին տեղեկացրել է այս ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
«Խոսքը իրավական դաշտի շտկման, կառավարման մարմինների ու զորքերի, այդ թվում՝ ՀԱՊԿ աշխատանքային մարմինների պատրաստման համակարգի բարելավման մասին է, մի շարք խնդիրներ լուծում ենք»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում