copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:03 18-12-2022

Իրանում Հայաստանի դեսպանը գոհունակություն է հայտնել հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման համար

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արսեն Ավագյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների զարգացման կապակցությամբ։

Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ավագյանն, այցելելով Razi Yeast and Alcohol ընկերություն, կոչ է արել այնտեղ արտադրվող խմորիչն արտահանել Հայաստան։ Նրա խոսքով՝ անցյալ տարի Իրանից Հայաստան 450 տոննա խմորիչի արտահանումը փաստում է երկու երկրների տնտեսական հարաբերությունների պատշաճ մակարդակը։

Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպանը երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ մեկնել է Իրանի Խուզեստան նահանգ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը

Ձեզ գուցե հետաքրքրի