copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:30 15-12-2022

Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիները փոխել են իրենց պահանջները

Ադրբեջանցի այսպես կոչված ակտիվիստները, ովքեր արդեն չորրորդ օրն է, ինչ Շուշի-Ստեփանակերտ հատվածում փակ են պահում Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, փոխել են իրենց պահանջները։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության թղթակիցը, ով տեղում լուսաբանում է իրադարձությունները։

Հաղորդվում է, որ ադրբեջանցիները պահանջում են Լաչինի միջանցքի երկայնքով ադրբեջանական սահմանային և մաքսային հսկողության կետեր ստեղծել։ Վերջիններս նշել են, որ Ադրբեջանի բոլոր պետական կառույցների՝ այդ թվում նաև ներքին գործերի նախարարության, պետական ​​սահմանային ծառայության և մաքսային պետական ​​կոմիտեի անցակետերը «պետք է տեղակայվեն միջանցքի տարածքում», որը նրանց խոսքով հանդիսանում է «Ադրբեջանի ինքնիշխան տարածքը»։

Լաչինի միջանցքը փակ պահող ադրբեջացիները պնդում են, որ «Ադրբեջանի տարածք զենքի փոխադրումը չի թույլատրվի»։ Նրանց խոսքով՝ Հայաստանն ավելի քան մեկ միլիոն ական է տեղափոխել «Ադրբեջանի տարածք», որոնցից էր նաև նախօրեին օկուպացված Քարվաճառում պայթած ականը, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել։

Վերջիններս իրենց պահանջները հիմնավորում են նաև այն ստահոդ պնդումներով, որոնց համաձայն ռուս խաղաղապահները նոյեմբերի վերջին երկու անգամ Իրանից «ահաբեկչական խմբավորումների թույլ են տվել մուտք գործել Արցախ»։ Նրանց խոսքով՝ դա անհրաժեշտություն է առաջացնում միջանցքի ողջ տարածքում ադրբեջանական պետական ​​մարմինների դիրքեր ստեղծել։

Միևնույն ժամանակ ադրբեջացիները շրջանառության մեջ են դնում այն քարոզչական թեզը, թե «Արցախի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են իրենք պատրաստ են պայմաններ ստեղծել, որպեսզի վերջիններս կարողանան երթևեկել ճանապարհով»։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու են ադրբեջանցի այսպես կոչված ակտիվիստներն արդեն չորրորդ օրը շրջափակում Արցախը՝ բնակչությանը զրկելով իր ազատ տեղաշարժի իրավունքից։


Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին