copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:04 15-12-2022

Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ խորհրդականի պաշտոնում թուրք գեներալի նշանակումը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»​​​​​​​-ը, թուրք գեներալ Բախտիյար Էրսաին այս տարվա սեպտեմբերի 10-ին նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնում։ «BBC»-ն այս մասին ծավալուն հոդված էր հրապարակել՝ անդրադառնալով, այն նշանակությանը, որ թուրք գերերալը կարող է ունենալ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը միավորելու հարցում։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հայ լրագրողի հարցերին, մեկնաբանել է թուրք գեներալի նշանակումը Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնում։

Հայ լրագրողի հարցին, թե «ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում ՆԱՏՕ-ի անդամ երկրի գեներալին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարի խորհրդական նշանակելուն, և ինչո՞ւ է Ռուսաստանը աչք փակում Թուրքիայի հետ Ադրբեջանի համագործակցության վրա, եթե բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ի հետ մյուս հետխորհրդային երկրների համագործակցությանը», Զախարովան պատասխանել է, որ օտարերկրյա խորհրդականներ կան ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Հայաստանում։

«Ես համաձայն չեմ ձեզ հետ: Ես օտարերկրյա քաղաքացի հանդիսացող խորհրդականներ եմ տեսնում ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Ադրբեջանի և Ռուսաստանի հարևան այլ երկրներում։ Հայաստանում էլ կան այդպիսի մարդիկ։ Հետևաբար ես չեմ ընդունում ձեր դրվատանքը»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ յուրաքանչյուր պետություն ինքնիշխան իրավունք ունի իր գործընկերների հետ զարգացնել իր ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը։ Զախարովան նաև նշել է, որ այդ համագործակցությունը չպետք է ուղղվի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում։

​​​​​​​«Մենք պարբերաբար այս թեզը ներկայացնում ենք տարածաշրջանի մեր գործընկերների ուշադրությանը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին

Ձեզ գուցե հետաքրքրի