Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 06:53 15-12-2022

Լաչինի միջանցքը փակվել է, որովհետև Հայաստանը մերժել է ՌԴ֊ի առաջարկը․ Գագիկ Մելքոնյան

«Ֆակտոր թիվի»-ի հյուրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է։ Մելքոնյանը խոսել է կառավարող ուժի քայլերի մասին, որոնք կնպաստեն Լաչինի միջանցքի բացմանը։

«Իշխանությունները հիմնականում զբաղված են հարցի կարգավորմամբ, դիմել են միջազգային բոլոր կառույցներին, բոլոր պետություններին, Ռուսաստան, Ամերիկա, եվրոպական շատ պետությունների դիմել են ու դիմելուց հետո արդեն արձագանքները կա, բոլորը արդեն քննադատում են ու հորդորում են, որպեսզի ճանապարհը բացվի շատ շուտ։

Նաև այսօր ԱԺ-ում հայտարարություն ընդունեցինք դատապարտելով Ադրբեջանի գործողությունները և դիմելով նորից մեր հարևան, թե բարեկամ պետություններին, որպեսզի նրանք էլ կարողանան ազդել Ադրբեջանի վրա»։

Իշխող ուժի պատգամավորն այսօր Լաչինի միջանցքի փակումը համարում է 1991 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած «Կոլցո» օպերացիա գործողության կրկնությունը, որի հետևանքով հայաթափվել են Գետաշենը, Մարտունաշենը և այլ տարածքներ։

Պատգամավորը վստահ է, որ սա «Կոլցո» օպերացիայի սցենարն է, քանի որ ադրբեջանցիների կողմից վրաններ տեղադրելու ժամանակ ռուս խաղաղապահները նույնիսկ չեն էլ միջամտել։

Պատգամավորը հայտնեց, որ ՌԴ-ն ստիպում է ՀՀ-ին մտնել Միութենական պետություն, անգամ՝ ժամկետ է դրել, սակայն ՀՀ իշխանությունները մերժել են, փակվել է Լաչինի միջանցքը, և ռուս խաղաղապահները բացելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում։

Գագիկ Մելքոնյանը` խոսելով Դավիթ Բաբայանի հայտարարության մասին, որ ռուս խաղաղապահները ուժ կիրառելու իրավունք չունեն նշեց․ «Բաբայանների ամբողջ ցանկությունն այն է, որ կարելի է Զանգեզուրն էլ հանձնել, Հայաստանն էլ հետը հանձնել։ Իր հարցազրույցներում ես նկատում եմ, որ Զանգեզուրն էլ պետք չի, Հայաստանն էլ պետք չի, միայն Ռուսաստան, որ Արցախն էլ մտնի Ռուսաստանի կազմի մեջ»։

Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ ՀՀ-ն ժամանակակից սպառազինություն չունի, պայմանագրեր է կապել տարբեր երկրների հետ, բայց ժամանակ է պետք ոտքի կանգնելու համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան