Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:27 14-12-2022

Այս իրավիճակի պատասխանատուն եռակողմ հայտարարության կողմերն են. Արցախի ՄԻՊ

Մեր հավաքագրած տեղեկություններով 1100 մարդ կամ Արցախից չի կարողանում հասնել Հայաստան, կամ Հայաստանում է մնացել, չի կարողանում հասնել Արցախ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց «Համախմբում» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեք ՄԱԿ-ից, նա պատասխանեց. «Երրորդ օրն է եւ միջազգային կազմակերպությունը, որը մարդու իրավունքների ու աշխարհում խաղաղության համար է ստեղծվել, որեւէ արձագանք, որեւէ՝ գնահատականի չի արժանացրել իրավիճակն Արցախում: Մենք ՄԱԿ-ի գրասենյակին տեղեկացրել ենք Արցախում ստեղծված վիճակը և այս իրավիճակում որևէ արձագանք չստանալ կառույցից, որը մարդու իրավունքների պաշտպան առաջնային կազմակերպությունն է, ցավալի է»:

Նա հայտնեց, որ իր ղեկավարած գրասենյակի հավաքագրած տվյալները տրամադրվում են ՀՀ ՄԻՊ գրասենյակին, որի միջոցով էլ դրանք փոխանցվում են տարբեր երկրների դեսպանատներին և միաջացգային կառույցներին:

ԱՀ ՄԻՊ-ը գտնում է, որ վիճակի պատասխանատուն եռակողմ հայտարարությունը ստարգրած պետությունները, որոնք երաշխավորել են արցախցիների անվտանգությունը, բայց մեղավոր է նաև միջազգային բոլոր կառույցները որոնք պարտավորված են պաշտպանել մարդու իրավունքները:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար

Ձեզ գուցե հետաքրքրի