Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:12 14-12-2022

ՀՀ իշխանությունները պատրաստ չեն դիմակայել Արցախի անկախության ճանաչման հետ կապված ռիսկերին

Արցախի ճակատագիրը շարունակում է մնալ օդում առկախված։ Արդեն երրորդ օրն է՝ Արցախը ՀՀ-ի կապող ճանապարհը փակ է։

Բոլորը՝ անկախ պաշտոնից, շտապում են գրառումներ ու առաջարկներ անել Արցախի վերաբերյալ։ Օրինակ՝ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խոսքս ուղղում եմ ՀՀ իշխանությունններին. գոնե հիմա ճանաչեք Արցախի անկախությունը։ Հուշեմ նաև ընդունելի բանաձևերից մեկը. «ՀՀ-ն ճանաչում է Արցախի հանրապետության անկախությունը, ինչպես նաև ցանկացած այլ կարգավիճակ, որով Արցախը դուրս է Ադրբեջանի հանրապետության կազմից»։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք պետք է ՀՀ իշխանությունները ճանաչեն Արցախի անկախությունը, իսկ հարցը դրանով, մեղմ ասած, կլուծվի, պատասխանեց. «Եթե ՀՀ իշխանությունները պատրաստ են դիմակայել ճանաչման հետ կապված ռիսկերին քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական և իրավական մակարդակներում, ապա ուղղակի պարտավոր են դա անել: Ցավոք, ՀՀ բոլոր ժամանակների գործող իշխանությունները ոչ միայն դրան պատրաստ չեն եղել, այլև երբևէ դրան լրջորեն ու հետևողականորեն չեն նախապատրաստվել»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել