Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:03 14-12-2022

Ռուսաստանը փորձում է հրաժարվել Ղարաբաղից և փոխարենը Հայաստան ստանա Ադրբեջանից․ Վիգեն Խաչատրյան

«Իհարկե, կարևոր է ԱԺ-ի հայտարարությունը, և այն պիտի լինի կշռադատված ու զուսպ։ Բայց մյուս կողմից չենք կարող իրականությանն ուղղակի չնայել։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Ես համոզված եմ, որ սա պատասխան է Հայաստանի այն դիրքորոշմանը, որ մենք Ղարաբաղի հարցում կիսում ենք Ռուսաստանի տեսակետը: Ադրբեջանի պատվիրակությունը մի քանի անգամ քվեարկում է, որ Ռուսաստանն ագրեսոր պետություն է, պատասխանը մենք ենք ստանում, ոչ թե Ադրբեջանը: Բոլորիս աչքի առաջ ռուս խաղաղապահները մինչև ատամները զինված նայում էին՝ ոնց են մի քանի բաշիբոզուկ վրաններ տեղադրում: Դուք տեսա՞ք՝ որևէ մի խաղաղապահ մոտեցա՞վ, ասեր՝ ճանապարհը մի՛ փակեք: Ես ավելի քան համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ ուզում է ներքաշել պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, սա բոլորը դրան է ուղղված։ Անհամբեր սպասում են, երբ պիտի ղարաբաղցիները չդիմանան մի նռնակ պայթեցնեն կամ նոր Լաչինի ճանապարհ փնտրեն:

Սա իմ կարծիքն է, Ռուսաստանը փորձում է հրաժարվել Ղարաբաղից և փոխարենը Հայաստան ստանա Ադրբեջանից: Սա մենք պիտի հասկանանք և ուղղակի մտնենք խոսակցության մեջ Ադրբեջանի հետ և մեր գործընկերների հետ: Ռուսաստանն ուզում է մեզ ներքաշել պատերազմի մեջ»,-ասաց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար