Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:22 14-12-2022

Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազները համագործակցության հուշագիր կստորագրեն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 13-ին առցանց ձևաչափով հանդիպել է Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկինեին և քննարկել երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազները անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ ուղղված դատախազների բարեվարքության ամրապնդմանը, վերապատրաստումների համատեղ ծրագրերի իրականացմանն ու մի շարք ուղղություններով փորձի փոխանակման կազմակերպմանը:

Գլխավոր դատախազները պայմանավորվել են նաև առաջիկայում ստորագրել Համագործակցության հուշագիր՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման, էլեկտրոնային քրեական վարույթի, Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման և այլ ուղղությունների վերաբերյալ:

Հայաստանի գլխավոր դատախազը լիտվացի գործընկերոջը տեղեկացրել է նաև Դատախազության «Օրինականություն» գիտագործնական և ուսումնամեթոդական հանդեսի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացի մասին և հրավիրել է Լիտվայի գործընկերներին՝ իրենց գիտական հոդվածները հրապարակել այս հանդեսում:

Հանդիպմանը մասնակցող ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալ Անահիտ Մանասյանն ամփոփել է 2022 թվականի նոյեմբերի 25-ին Լիտվայում Նիդա Գրունսկինեի հետ հանդիպման արդյունքներն ու պայմանավորվածությունները և վերահաստատել քննարկված ուղղություներով փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածությունները:

Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկինեն Հայաստանի դատախազության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել և Դատախազության պատվիրակությանը հրավիրել Լիտվա՝ տեղում ծանոթանալու Մինչդատական քրեական վարույթի էլեկտրոնային կառավարման լիտվական համակարգին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել