copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:56 12-12-2022

Ի՞նչ կլինի, եթե շուրջ 60-70 մարդ փակեն, օրինակ՝ Բաղրամյան պողոտան․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը գրում է․

«Ի՞նչ կլինի, եթե շուրջ 60-70 մարդ փակեն, օրինակ՝ Բաղրամյան պողոտան:

ՀՀ ոստիկանությունն, անհամաչափ ուժ գործադրելով, հաշված րոպեներում կբացի այն:

Ի՞նչ կլինի, եթե շուրջ 60-70 մարդ փակեն, օրինակ՝ ճանապարհը դեպի ՌԴ 102-րդ ռազմաբազա կամ Երևանի ռազմական օդանավակայանի թռիչքուղին:

ՀՀ ոստիկանությունը, ՀՀ ԱԱԾ-ն և ՌԴ համապատասխան ծառայություններն ու կառույցները վայրկյանների ընթացքում կբացեն այն:

Լաչինի ճանապարհը փակել են շուրջ 60-70 անձ: ՀՀ և ԱՀ ոստիկանությունները, ՀՀ և ԱՀ ԱԱԾ-ները, ՌԴ համապատասխան ծառայություններն ու կառույցները, ինչպես նաև մնացածները 11 ժամ չեն կարողանում բացել Լաչինի ճանապարհը:

Սա կարող է նշանակել, որ՝

1. Թվարկածս հիմնարկներն անգործ են,
2. Թվարկածս հիմնարկները գործում են միմյանց և Ադրբեջանի համապատասխան հիմնարկների հետ համատեղ,
3. Բարձր քաղաքական մակարդակներում անդրկուլիսյան լուրջ առևտուր է գնում:

Ճիշտն ասած, բոլոր վարկածներն էլ ողջամիտ են, սակայն դրանցից ամենահավանականը՝ առևտուրն է: Այն եզրափակելուց (հետաձգելուց) հետո ի հայտ կգա գեներալ Վոլկովը և «կփրկի» մեզ»: