Ներքին 3 տարի առաջ - 18:54 12-12-2022

Վարչությունը հերթական շրջայցի ժամանակ գնացել և գտել է «ոչ բարեխիղճ տնտեսվարողի». Սարդարյան

Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունը տարածել էր մի տեսանյութ՝ կից գրությամբ. «Մեր գործունեությունը քննադատողները մեկ փաստարկ են ներկայացնում՝ ,«մարդիկ հացի փող են աշխատում»։ ">Տեսանյութում երևում է, թե ինչ հակասանիտարական պայմաններում են մեր երեխաների առողջության հաշվին հացի փող վաստակում…»։

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Անուշ Հարությունյանը, խոսելով տարածված տեսանյութից, ասաց. «Տնային պայմաններում որևէ բան մեր կողմից չի կարող արվել, մենք գործ ունենք միայն իրավաբանական անձանց հետ, եթե տան պայմաններում ինչ-որ բան են հայտնաբերել և արգելե, դա իրենց գործառույթն է՝ իրենց և ոստիկանության։ Դա տեղական իրքնակառավարման մարմինների և ոստիկանության գործառույթն է»։

Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանն էլ, խոսելով նմանատիպ բացահայտումներից, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ առևտրի և ծառայությունների վարչությունը հերթական շրջայցի ժամանակ գնացել և գտել է «ոչ բարեխիղճ տնտեսվարողի»։

Հարցին, թե էլ ինչ քայլեր են արվում, որ նման դեպքերը բացահայտվեն, Սարդարյանն ասաց. «Այդ քայլերից մեկը հենց տեսանյութում երևում է։ Որոնք բացահայտվում են, կազմվում են վարչական արձանագրություններ»

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել