copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:56 12-12-2022

Իսրայելցի զինվորականները Հորդանան գետի արևմտյան ափին գնդակահարել են 16-ամյա աղջկա. Պաղեստինի առողջապահության նախարարություն

Իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքում հարձակման ժամանակ կրակել և սպանել են 16-ամյա պաղեստինցի աղջկան։ Այս մասին երկուշաբթի գիշերը հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ պաղեստինյան Wafa լրատվական գործակալությունը մանրամասնել է, որ Ջանա Մաջդի Իսամ Զաքարնեն վիրավորվել է իսրայելցի զինվորների կողմից, երբ նա գտնվել է իր տան տանիքում։ Աղջկան գտել են, երբ իսրայելական ուժերը լքել են գործողության տարածքը։

Գործակալության տվյալներով՝ իսրայելական զինված ուժերը նաև վիրավորել են առնվազն երկու պաղեստինցի, երեքին՝ ձերբակալել։

Իսրայելի անվտանգության ուժերը ապրիլի 10-ից ամեն օր հակաահաբեկչական գործողություններ և արշավանքներ են իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափում՝ ի պատասխան հրեական պետության քաղաքներում մի շարք ահաբեկչությունների, որոնց զոհ է դարձել ավելի քան 20 մարդ։

Ամենից շատ դիտված