Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:11 11-12-2022

Հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել հարմարեցումների իրավունքի իրացման համար

2023 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«Հաշմանդամություն ունեցող անձինք խելամիտ հարմարեցման համար կարող են դիմել, եթե սահմանափակվում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը»։