Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:12 09-12-2022

Արդյո՞ք վերաբաշխման արդյունքում 40 մլրդ-ից ավելի գումարը չի գնալու պարգևատրումներին․ Արծվիկ Մինասյան

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգային հարցերից մեկը «2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն է, մասնավորապես, 2022 թվականի բյուջեում ծախսային մասում 2 տոկոսի չափով վերաբաշխումներ անելու հարցը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացնող Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին՝ արդյո՞ք Կառավարությունը թերացել է իր ծրագրերն իրականացնելիս, և արդյո՞ք վերաբաշխման արդյունքում գումարները չեն գնալու պարգևատրումներին․ «Գուցե 2 տոկոսը որպես թիվ փոքր է, բայց վերաբերում է 40 մլրդ-ից ավելի գումարի»։

Ի պատասխան՝ փոխնախարար Սարգսյանը նշեց, որ սա նոր արտոնություն չէ, այլ ընդամենը տրվելու է բյուջեում վերաբաշխում անելու հնարավորություն, և առաջարկեց ավելի մանրամասն տեղեկությունները ստանալ ֆինանսների նախարարության համապատասխան պաշտոնյաներից։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում